«Մեր հայրենիքի աչքը լույս, որ սաղ-սալամաթ եկանք». բացառիկ կադրեր «Էրեբունի» օդանավակայանից

Հայաստան վերադարձած ռազմագերիների նոր խմբի մեջ են այն 12 զինծառայողները, որոնք 44-օրյա պատերազմից ավարտից հետո գերեվարվել են Արցախի Խծաբերդ գյուղում։

Առաջին բանը, որ արտասանեց արդեն նախկին ռազմագերի Էդգար Մահտեսյանը Հայաստան ժամանելուց հետո, հետևյալն էր.

«Վերջապես մենք հայրենիքում ենք,–ապա շարունակեց,–մեր հայրենիքի աչքը լույս, որ սաղ-սալամաթ եկանք, մեր ախպերներին էլ ճանապարհին սպասեք»,- ասաց նա Sputnik Արմենիայի թղթակցին։

Ի պատասխան այն հարցին, թե դեռ շա՞տ մարդիկ են մնում Ադրբեջանում, նա պատասխանեց․

«Հա»։

Բացառիկ կադրերում երևում է, թե ինչպես են հայ ռազմագերիներն իջնում օդանավանից, նստում շտապօգնության մեքենա։ Նրանց ճանապարհում է Արցախում խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հարցնում տղաների ինքնազգացողության մասին, ապա հաջողություն մաղթում։

Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրվել է` ինչ է կատարվում այս պահին «Էրեբունի» օդանավակայանում։

Հիշեցնենք`15 հայ ռազմագերիներ տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Երևանում։