Ուղիղ միացում Էրեբունի օդանավակայանից․ դիմավորում են Բաքվից վերադարձող հայ գերիներին
Ինչպես արդեն հայտնել ենք` տղաները հայրենիք են վերադառնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։
Նրանք Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից սկսած։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։
Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվել ենն առաջադրված մի շարք այլ հոդվածներով:
Նրանց ազատազրկման ժամկետն ավարտվել է։
Ուղիղ միացում Էրեբունի օդանավակայանից։