ԱԺ աշխատակազմը ստացել է հերթական պարգևավճարը․ 168.am

168.am-ի տեղեկություններով, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ, խորհրդարանում հերթական պարգևավճարն են ստացել։ Ինչպես նախորդ ամիսներին, այս անգամ ևս ԱԺ աշխատակազմում պարգևավճար ստանալը հույժ գաղտնի են պահել, քանի որ դրա մասին ԱԺ պաշտոնական կայքում որևէ տեղեկատվություն չկա։

ԱԺ նախագահն այդ ամենը գաղտնի պահելու յուրահատուկ ձև է ընտրել՝ ստորագրում է  եռամսյա կամ վեցամսյա որոշումը, և աշխատակազմն այդ ընթացքում հասարակության աչքից հեռու ստանում է իր բաժին պարգևավճարը։