Թունիսի ափերի մոտ փախստականների տեղափոխող նավ է խորտակվել

Միջերկրական ծովով Լիբիայից Իտալիա անցնել ցանկացող փախստականների նավը Թունիսի ափերի մոտ խորտակվել է, ինչի հետևանքով առնվազն 43 մարդ է մահացել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Reuters-ին հայտնել է Թունիսի Կարմիր մահիկը՝ նշելով, որ նավի վրա եղել են փախստականներ Եգիպտոսից, Սուդանից, Էրիտրեայից և Բանգլադեշից:

Նավի վրա գտնվող 84 փախստականների կյանքը հնարավոր է եղել փրկել:

Իտալիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2021 թվականի ընթացքում ապօրինի ճանապարհներով Իտալիա է ժամանել գրեթե 19800 փախստական՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6700-ի փոխարեն: