Խորհրդարանական ընտրությունները չեն դառնալու ստեղծված վիճակից ելք, այլ դժոխքի հերթական շրջանն է լինելու (տեսանյութ)

«Այս հաղթանակը ոչ թե տարել են ընդդիմության, այլ հայ ժողովրդի հանդեպ»,- այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններին՝ արձանագրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին՝ Աշոտյանը հիշեցրեց իտալական հայտնի «Մալենա» ֆիլմը, որի հերոսուհու մասին բոլորը խոսում էին, բամբասում, որին տենչում էին․ «Ինչպես ֆիլմում, այնպես էլ կյանքում այդ աշխարհքաղաքական գեղեցկուհուն՝ ի դեմս Հայաստանի, փչացրեցին և խաղացին իր բարի համբավի հետ ․․․ Հիշում եք հայտնի կադր կար ֆիլմում․ գեղեցկուհին անցնում էր գյուղի միջով, բոլորը փսփսում էին, հիմա Հայաստանն է միջազգային շրջանակներում՝ բոլորը փսփսում են, առերես՝ կարեկցում։

Մանրամասները՝ տեսանյութում