ՀԱՊԿ քարտուղարն անդրադարձավ ադրբեջանական զորքերի ՀՀ տարածք ներխուժմանը և… ստացանք

ՀԱՊԿ քարտուղարն անդրադառնալով մայիսի 12-ին, ադրբեջանական զորքերի ՀՀ տարածք ներխուժմանը, հայտարարել է, թե «պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»։

Եթե այս հայտարարությունը դիվանագիտական լեզվից «թարգմանենք», ապա ստացվում է հետևյալը՝ այնտեղ կռիվ չկա, դուք չեք կռվում, ինչո՞ւ մենք պետք է միջամտենք՝ ձեր փոխարեն կռվենք։

Հիշեցի, որ իշխանությունը մայիսի 12-ի ներխուժումից հետո, պարծենում էր, թե կրակոց չի եղել, միջադեպեր, բախումներ չկա, կարծես թե, հպարտանալու բան էր, որ առանց դիմադրության հանձնել էին մեր տարածքները։

Ստացանք։ 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից