Նոր որոշում՝ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» վերաբերյալ

Հաշվի առնելով ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի գործառույթները, մասնավորապես, հարաբերությունները տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, դիտացանցի աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև մասնագիտական այլ գործառույթներ, կառավարությունն առավել նպատակահարմար է համարել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչությունը շարունակի գործել նախկին կարգավիճակով՝ որպես ՊՈԱԿ: