Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում իրականացված լայնածավալ հակաահաբեկչական գործողության մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է լայնածավալ հակաահաբեկչական գործողության մասին, որն իրականացրել են հատուկ ծառայությունները և անվտանգության ուժերը, ինչպես նաև խոսել է դրանց արդյունքում Գերմանիայի ղեկավարությանն ուղղված պահանջների մասին: Լուրը հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Այսօր մենք ավարտել ենք լայնածավալ հակաահաբեկչական գործողությունները: Մեզ թվում էր, թե նրանք տնտեսապես կխեղդեն մեզ, բայց ոչ: Ավելի մեծ թափով շարունակկվում է ահաբեկչության ծավալումը  երկրի ներսում՝ մարդկանց ու օբյեկտների դեմ: Մոտ ժամանակներս մենք այդ մասին կասենք»,- Անկախության պալատում պարգևների հանձնման ժամանակ խոստացել է Լուկաշենկոն: Նրա խոսքերը մեջբերում է BelTA պետական գործակալությունը:

Նա հայտնել է, որ հակահետախուզական գործողության ավարտից հետո իրենք այլևս պահանջներ չեն ներկայացնի Գերմանիայի ինչ-որ արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի, այլ այն կներկայացնեն հենց կանցլերին և գերմանական ղեկավարության որոշ այլ ներկայացուցիչներին:

Լուկաշենկոն մանրամասներ չի հաղորդել հակահետախուզական միջոցառումների մասին: