Կասպերսկին կներկայացնի հեռախոս, որն անհնար է կոտրել

KasperskyOS-ի հիման վրա պաշտպանված բջջային պլատֆորմի պիլոտային օգտագործումը արդյունաբերական և կորպորատիվ սեկտորի օգտագործման համար հասանելի կդառնա արդեն այս աշնանը, «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում տեղեկացրել է «Կասպերսկու լաբորատորիայի» ղեկավար Եվգենի Կասպերսկին։

«Դա հեռախոս չէ այդ բառի սովորական ընկալմամբ, այսինքն՝ այնտեղ չեն լինելու երաժշտություն, ամեն տեսակ սոցցանցեր ու այլ «համեղ» օյիններ։ Հեռախոսը հո միայն հենց հիմա «զանգելը» չէ, դա անհատական դեվայս է, որը քեզ միացնում է աշխարհի հետ։ Մեր սարքը, այնուամենայնիվ, ավելի շատ կոմունիկատոր է, պաշտպանված բջջային պլատֆորմ KasperskyOS բազայի վրա, արդյունաբերական և կորպորատիվ հատվածի համար»,- ասել է գործարարը։

Ընդ որում՝ սարքից կարելի է զանգել, կլինեն ինտերնետ, մեսենջեր, փոստ, օֆիս, բայց այդ ամենը կլինի խիստ սահմանափակ, որպեսզի չխախտվի անվտանգության հայեցակարգը, պարզաբանել է Կասպերսկին։