Առինջում խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման. Առինջ համայնք

Կոտայքի մարզի Առինջ համայնքի խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման: Այս մասին հայտարարություն է տեղադրված Առինջի համայնքի ֆեյսբուքյան էջում:

«Առինջ համայնքի հարգելի բնակիչներ «Վեոլիա Ջուր» ընկերության հերթական անգործության պատճառով այսօր մեր համայնքի բնակիչները նկատել են ,որ խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման: Ուստի խնդրում ենք մեր համայնքի բնակիչներին չօգտագործել խմելու ջուրը մինչ խնդրի կարգավորումը»: