Իրանում ՀՀ դեսպանն ու ԻԻՀ էներգետիկայի նախարարը քննարկել են էլեկտրական հոսանքի փոխադարձ մատակարարումների կազմակերպման խնդիրները

Հունիսի 30-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հայերիի հետ։

ՀՀ դեսպանության հաղորդմամբ, քննարկվել են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը, երկու երկրների միջև էլեկտրական հոսանքի փոխադարձ մատակարարումների կազմակերպման խնդիրները։

Զրույցի ընթացքում հստակեցվել են առաջիկա ամիսների ընթացքում կողմերի պատվիրակությունների փոխայցելությունների ժամկետները։