Առնվազն այս հարցի համատեքստում Արմեն Չարչյանն այլև չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ․ Ա․ Չարչյանի փաստաբան

Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր ժամը՝ 15։00-ին Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է  գործն ավարտել և այն ուղղարկել դատարան։

Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին/թեև այն ի սկզբանե չի էլ եղել/, քանզի ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն ի սպառ բացակայում է։ Առնվազն այս հարցի համատեքստում Արմեն Չարչյանն այլև չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ»։