Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան – Հայաստան – Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը

Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան – Հայաստան – Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը։ Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՂՀ տարածք առանց հիմք ներկայացնելու, հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:

Այսօր փաստացի դեռ գործում է միայն Ակտաու – Երևան – Ակտաու չվերթը։

Նախնական տվյալներով՝ Նուր Սուլթան – Երևան – Նուր Սուլթան չվերթը գործարկվելու է մոտ ժամանակներս, եթե լինեն անհրաժեշտ թվով ուղևորներ։

Դեսպանությունից հայտնում են՝ կանոնավոր ավիափոխադրումը ժամանակավորապես դադարեցվել էր 2020 թ․ հունվարի 21-ից նախ՝ տեխնիկական, ապա՝ COVID-19 համավարակի պատճառով։