Թուրքիայի գերագույն դատարանը քրդամետ նախկին օրենսդրի իրավունքները ոտնահարվելու մասին որոշում է կայացրել

Թուրքիայի Գերագույն դատարանը կայացրել է որոշում, ըստ որի՝ քրդամետ նախկին պատգամավորի իրավունքները ոտնահարվել են՝ ահաբեկչության մեղադրանքով նրա կալանավորմամբ, ինչը նրա ազատ արձակման ու պատգամավորական կարգավիճակի վերականգնման հնարավորություն է տվել: Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուի պատգամավորական կարգավիճակը դադարեցվել էր մարտին, իսկ ապրիլին նա կալանավորվել էր 2,5 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո: