Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստին կմեկնարկի ապացույցների հետազոտման փուլը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստը հետաձգվեց։

Դատարանը ներկայացրեց ապացույցների հետազոտման հետևյալ հաջորդականությունը՝ կհետազոտվեն գործում առկա գրավոր ապացույցները, կհարցաքննվեն վկաները և վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 5-ին՝ ժամը 14։30-ին։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին հրապարակվեց գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացությունը։ Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանը և Գևորգ Հարությունյանն իրենց առաջադրված մեղադրանքը չընդունեցին։