Ես կարամ կաբինետ մտնեմ՝ գյուլլեմ հզորին, թույլին՝ երբե՛ք (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը։

Անդրադարձ է կատարվել․

1․Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որն ըստ Դավիթ Մկրտչյանի՝ արդար է անցել, քանի որ գործող իշխանությունները որքան էլ  կեղծեին արդյունքները, փաստն այն է, որ նրանք դեռևս ունեն մեծամասնության համակրանքը։

2․Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև սեպ խրող անհատներին, որոնց ստեղծած մթնոլորտը, ըստ Դավիթ Մկրտչյանի, իր ազդեցությունն ունեցավ այս ընտրություններին

3․Ազգի և ժողովրդի համախմբման անհրաժեշտությանը, պետության ներսում մարդկանց պառակտելու քաղաքականությանն օր առաջ վերջ դնելու անհրաժեշտությանը

4․Հայաստանում վերջին 3 տարիներին հերոսների նսեմացմանը, 44-օրյա պատերազմում իրենց սխրանքով աչքի ընկած հերոսներին պատշաճ չգնահատելու փաստին, որոնցից մեկը ինչպես նշեց ազատամարտիկը՝ Նաիրի Ղահրամանյանն է, որը Ռուսաստանում թողնելով իր բարեկեցիկ կյանքը, եկել է պատերազմ, մարտնչել և որի շնորհիվ այսօր Մարտունին հայերի վերահսկողության տակ է։

Մանրամասները՝ տեսանյութում