Նորույթ մշակութային միջոցառումների տոմսերի վաճառքի ոլորտում. Tik.am

Պարսկահայ Ալֆրեդ և Դրո Աբեդիները և ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը հիմնադրել են նոր հարթակ՝ Tik.am, որը նոր իրողություն է մշակութային միջոցառումների տոմսերի վաճառքի ոլորտում: Յուրաքանչյուրը կարող է գրանցվել կայքում, ունենալ իր անձնական էջը, որի միջոցով տոմս գնելիս արդեն իսկ կունենա 500 դրամի բոնուս: Կարևոր է նշել, որ տոմս կարելի է ձեռք բերել նաև առանց անձնական էջի, բայց գրանցված օգտատերերը նաև կուտակում են քեշբեք, որի միջոցով կարող են հետագայում ձեռք բերել ցանկացած միջոցառման տոմս՝ առանց բացառությունների: Այս հարթակում նաև հնարավոր կլինի գտնել տեղեկություն և հետաքրքիր հոդվածներ ներկայացված ֆիլմերում, թատրոններում, համերգներում ներգրավված դերասանների, երաժիշտների, երգիչների մասին: