Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները ընդհանրություններ շատ ունեն

Ադրբեջանում կեղծ, անհիմն և շինծու դատավարություն է գնում Արցախը պաշտպանած և պատերազմի ավարտից հետո, տեղերում կանգ առած ու անհասկանալի պայմաններում գերեվարված մեր երիտասարդների նկատմամբ։

Զուգահեռաբար՝ Հայաստանում կեղծ, անհիմն և շինծու դատավարություն է գնում Արցախի Հանրապետությունը հիմնադրած, պաշտպանած, զարգացրած և նրա ինքնորոշման համար ահռելի ջանքեր գործադրած երկու հեղինակավոր անձանց նկատմամբ։

Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները ընդհանրություններ շատ ունեն։ 

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից