Մեղադրանքն ամբողջովին կեղծ է, այն հաստատվել է քաղաքական պատվերի շրջանակում․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Այնուհետև դատավոր Միսակյանը Սերժ Սարգսյանին հարցրեց, թե ինքն առաջադրված մեղադրանքն ընդունո՞ւմ է, երկրորդ նախագահը պատասխանեց.

«Ես լսեցի մեղադրողի ընթերցածը։ Մեղադրանքն ամբողջովին կեղծ է, այն հաստատվել է դատախազության կողմից քաղաքական պատվերի շրջանակում»։

Դատարանի ճշտող հարցին՝ այսինքն արձանագրեն, որ ինքն իրեն մեղավոր չի՞ ճանաչում, Սերժ Սարգսյաննը պատասխանեց. «Ես մեղավոր չեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում