Ժողովրդավարությունն ընդդեմ պետականության (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Ազգային միացյալ Հայաստան, Digital Hay ՀԿ-ների նախագահ Գևորգ Բագրատունին:

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք ընտրությունների արդյունքներից՝ մասնավորապես անդրադառնալով խնդրին, թե ինչու գրեթե 700 հազար ՀՀ չափահաս քաղաքացի իր քվեն տվեց պարտված, Հայաստանը վտանգած, հասարակությանը պառակտած ապազգային իշխանություններին, ի՞նչ տեխնոլոգիաներ կիրառվեցին այդ մարդկանց վրա։

Գևորգ Բագրատունին ասաց, որ այս դեպքում հիմնականում աշխատեց նախկիններով մարդկանց վախեցնելու սկզբունքը, իսկ Ռոբերտ Քոչարյանի վարկաբեկման ուղղությամբ այս իշխանությունները շատ լավ են աշխատել։

ՔՊ-ականներին ընտրելու պատճառներից մեկն էլ նոր պատերազմից վախն էր, Փաշինյանը ներկայացվում է որպես խաղաղաբեր, ոչինչ, որ չի ներկայացվում, թե ինչ կորուստների հաշվին է այդ խաղաղությունը պահպանվում և որ խաղաղ, առանց պատերազմի են հանձնվում տարածքներն ու պետականությունը։

Անդրադարձանք մեր հասարակության այսօրվա վիճակի պատճառներին, ինչո՞ւ մենք ունեցանք մի հասարակություն, որը չի գիտակցում երկրի անվտանգությունը, պետականության ընկալում չունի։ Գուցե այսօրվա ընտրված ընդդիմությունը գիտակցի, որ դրանում նաև իրենք ունեն իրենց մեղքի բաժինը։

Մանրամասները՝ տեսանյութում