Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 126, մահվան՝ 4 դեպք

Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 126 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 221-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 3 դեպք, մահացածների թիվը 4517 է:

Գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք, մահվան այսպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1100 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5617-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 104 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216 882, փաստացի բուժվողներինը՝ 2722: Մեկ օրում արվել է 3920 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 185 002 թեստ: