Որոնումներն այսօր արդյունք չեն տվել․ ԱԻՊԾ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մատաղիսի ուղղությամբ։ Այս մասիին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրվիճակների պետական ծառայությունը։

Աշխատանքն արդյունք չի տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Առաջիկայում նախատեսվող ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1588 աճյուն, որից 2-ը երեկ` Հադրութի շրջանից։