Նազարբաևը պատմել է ռուս բժիշկների շնորհիվ կորոնավիրուսից բուժվելու մասին

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին պատմել է, որ իրենց կորոնավիրուսից փրկել է ռուս բժիշկների խումբը:  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անկեղծորեն ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համավարակի ընթացքում Ղազախստանին ռուսական կողմի ցուցաբերած աջակցության համար…Երբեք չեմ մոռանա, որ երբ հիվանդացա, իմ կողքին 10 օր շարունակ ռուս բժիշկների խումբն էր: Դա վճռորոշ դերակատարում ունեցավ իմ բուժման գործում: Դա չի մոռացվում»,- Մոսկվայում Պուտինի հետ բանակցություններից առաջ ասել է Նազարբաևը: