Ո՞ր մի պետության կողմից է Իրանը ագրեսիա ակնկալում Կասպյան տարածաշրջանում

Ինչպես սպասվում էր, Անդրկովկասում «ուղղակիորեն ներգրավված» բոլոր երկրներից առաջինը հենց Իրանը ցույց տվեց իր վերաբերմունքը ստեղծված իրավիճակի նկատմամբ: 2021-ի հունիսի 30-ին, Կասպից ծովում առավոտյան, մեր հարավային հարևանը սկսեց «Amaniyat-e Paidar 1400» («Կայուն անվտանգություն 1400») ռազմածովային զորավարժություններ՝ Իրանի ռազմածովային ուժերի վերջրյա և օդային ստորաբաժանումների մասնակցությամբ, ներառյալ հրթիռների արձակումը, ուղղահայաց թռիչքային ինքնաթիռներ, հարվածային ուղղաթիռներ, ռազմածովային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և էլեկտրոնային պատերազմի համակարգեր, ինչպես նաև Իրանի ռազմածովային ուժերի հատուկ գործողությունների ուժերի (ՀԳՈՒ) ստորաբաժանումներ: IRNA գործակալությունն ընդգծում է, որ «վարժանքների վերջին փուլում դրանց կմասնակցեն Իրանի զինված ուժերի ծովային հետևակը:

Այս ռազմածովային զորավարժությունները տեղի կունենան Կասպից ծովում Իրանի Իսլամական Հանրապետության 20 % բաժնեմասի մոտ 77 000 քառակուսի կիլոմետր տարածքում, որի ընթացքում կիրականացվեն հարձակողական և պաշտպանական սցենարներ՝ երկրի տարածքային ջրերը պաշտպանելու և տրանսպորտային ուղիները և այլ հաղորդակցություններ պահպանելու համար: Ռազմական շրջանակների զեկույցի համաձայն, բանակի ավիացիայի և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերը կապահովեն նաև ծածկույթի անվտանգություն և անմիջական օդային աջակցություն: Ժամանակի ընթացքի առումով այս զորավարժությունները համընկել են Իրանի ՀՕՊ ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդի հայտարարության հետ, որն ասել է, թե իրանական ռազմական ռադարների համար կույր կետեր ու գոտիներ չկան, և երկիրը կարող է դիտարկել և որսալ հարյուրավոր կիլոմետրեր իր սահմաններից դուրս: Հարկ է նշել, որ բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ վերջերս կայացած մի արարողության ժամանակ Իրանը ներկայացրեց Day-9 հակաօդային պաշտպանության համակարգը և Qods ռադիոլոկացիոն համակարգը: Զորավարժությունները «խաղաղության և բարեկամության ուղերձ են» տարածաշրջանին, նշում է Mehr News-ը:

Մենք առանձնահատուկ ուշադրությամբ նշում ենք, որ զորավարժությունները տեղի են ունենում Կասպից ծովում, ոչ թե Պարսից ծոցի ափին կամ Հնդկական օվկիանոսում: Կարծում ենք, որ խնդիրն այն չէ, թե Իրանը որոշակի ժամանակ անց ավանդաբար վարժանքներ է իրականացրել և իրականացնում Կասպից ծովում, այլ որ Իրանի բարձրաստիճան հրամանատարությունը որոշ չափով հաշվի առավ Թուրքիայի կողմից «կովկասի-թաթարստանի» փաստացի գրավումը: Այսինքն՝ ՆԱՏՕի կողմից: Փաստն այն է, որ Կասպյան երկրներից ոչ մեկը ի վիճակի չէ ռազմական ճանապարհով Կասպից ծովում ինչ-որ բան «պոկել» Իրանից: Եվ դատելով պաշտոնական հայտարարություններից և շփումներից՝ ոչ Մոսկվան, ոչ Աստանան, ոչ Աշխաբադը, ոչ էլ Բաքուն չեն տեսնում Իրանը որպես ռազմական թշնամի ու հակառակորդ և պատրաստ են բարիդրացիություն պահպանել Կասպից ծովի տարածքում: «Amaniyat-e Paidar 1400» զորավարժությունների վերջին փուլը նախատեսում է ըստ էության՝ դեսանտային հարձակում, ինչը հուշում է, որ մշակվում է ծովից ինչ-որ մեկի տարածք ներխուժման սցենար: Եվ, մեր կարծիքով, այդպիսի տարածքը կարող է լինել միայն «կովկասի-թաթարստանը», քանի որ միայն այնտեղ կան ԱՄՆ-ի այսպես կոչված «շարժական բազաներ», քանի որ ամերիկացիները և Ի. Ալիևի ռեժիմը 2005 թ. համաձայնագիր են ստորագրել «կովկասի-թաթարական» տարածքներում ամերիկյան ռազմական ուժերի տեղակայման մասին, որոնք սկսվել են շահագործման հանձնվել նույնպես 2005-ին: Բացի այդ, ինչպես 2016-ին խոստովանեց իսրայելական «Մոսադ» հատուկ ծառայության ղեկավար Յոսի Քոհենը, նրա աշխատակիցները պաշտոնապես «աշխատում են» «կովկասի-թաթարստանի» ազգային անվտանգության նախարարության կառույցներում: Ամեն տարի շատ է գրվել Բաքվում թուրք ռազմական և հետախուզական սպաների ներկայության մասին: Ի դեպ, «կովկաս-թաթարստանում» ԱՄՆ «շարժական բազաներ» տեղակայելու մասին վերջնական համաձայնությունը ձեռք է բերվել Պենտագոնի ղեկավար Դոնալդ Ռամսֆելդի Բաքու «ոչ հրապարակային» այցի ընթացքում, որը տեղի էր ունեցել 2005 թ. ապրիլի 12-ին:

«Ֆորմալ կերպ Ադրբեջանում ԱՄՆ ուժերը կկոչվեն ժամանակավորապես տեղակայված շարժական ուժեր, բայց նրանց ներկայությունը կլինի երկարաժամկետ, նաև այն պատճառով, որ Կենտրոնական Ասիայում թալիբներին դիմակայող ԱՄՆ-ի վաղեմի կայանների արդյունավետությունը հստակ նվազել է», ասվում էր ամերիկյան «շարժական բազաների» մասին զեկույցում 2005-ին: Եվ հիմա, ինչպես գիտեք, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն շտապ փախչում են Աֆղանստանից, և պարզ է, որ նրանք սկզբում փախչում են Բաքու: 2005 թվականից հայտնի է դարձել նաև, որ ամերիկյան հենակետերը տեղակայվել են երեք բնակավայրերում՝ Քուրդամիրում, Նասոսնոյում և Գյուլիում, որտեղ ենթադրվում էր տեղակայել տարբեր տեսակի ամերիկյան ինքնաթիռներ: Զեկուցվել է նաև, որ բոլոր երեք հենակետերն ունեն թռիչքուղիներ, որոնք արդեն (2005 թ. դրությամբ) արդիականացվել են ԱՄՆ ռազմական կարիքների համար: Դե՝ թող մեր ընթերցողներն ու, առհասարակ, Հայաստանի բոլոր քաղաքացիները իրենց եզրակացություններն անեն… 

Սերգեյ Շաքարյանց