Ուշադրություն․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է

Հունիսի 30-ից հուլիսի 5-ը Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տեղեկացմամբ, մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր, հուլիսի 1-3-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ: Հուլիսի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր, հուլիսի 1-5-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով, հուլիսի 1-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: