Փաշինյանն ու իր թիմը ինչո՞ւ են թիրախավորել մեր եկեղեցին ու հոգևորականներին (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Գորիսի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն է:

Մեր պատմության ընթացքում Հայ առաքելական սուրբ եկեղեցին փորձել են «ծնկի բերել» միայն օտար նվաճողները։ Սակայն Փաշինյանը նաև ա՛յս հարցում Հայաստանի այն եզակի ղեկավարն է, որն սպառնաց ծնկի բերել Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականներին, ովքեր կհամարձակվեն փոքր-ինչ քննադատել կառավարության վատ աշխատանքը։ Եվ առհասարկ, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քննադատում է իշխանության այս կամ այն քայլը, որը վտանգում է երկիրը, երբ Ամենայն հայոց կաթողիկոսն իր հայրական մտահոգությունն է արտահայտում երկրի, ազգի ճակատագրի հետ կապված, կամ մեր հոգևորականներից որևէ մեկն իր անհանգստության ձայնն է բարձրացնում, իշխանավորներն ու իշխանամերձ շրջանակները սկսում են մի ահռելի աղմուկ բարձրացնել, սլաքները ուղղել եկեղեցու, հոգևորականների դեմ՝ գործի դնելով իրենց ֆեյքերի բանակը, աղանդավորական բառապաշարով վարկաբեկել ու հայհոյախոսել՝ ստելով ու կեղծելով փաստերը:

Ի դեպ, հիշենք, որ իշխանության ղեկը ստանձնելուց հետո Փաշինյանն ու իր թիմը անհաշտ պայքար սկսեցին հայ եկեղեցում դեմ: Այս իշխանության թողտվությամբ ի հայտ եկավ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» խայտառակ հակաեկեղեցական շարժումը: Հիշենք Գնդեվանքում հեղափոխական անվանված խմբի հարձակումը Վեհափառի վրա, Վեհարանի զավթում՝ նույն հեղափոխականների կողմից, երբ սրբատեղին վերածել էին խրախճանքի վայրի: Այս կառավարությունը նախաձեռնեց Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցական դասաժամերից հանելու հարցը: Ա՛յս կառավարությունը իր հովանու տակ առավ լգբտ-այլասերվածների խմբին: Այս իշխանության անդամները երբեևէ չեն թաքցնում իրենց ատելությունը առ Հայ առաքելական սուրբ եկեղեցին: Ի դեպ հավելեմ նաև, որ աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկի՝ Էջմածնի մայր տաճարի վերակառուցման աշխատանքները մինչ օրս ավարտված չեն, և աշխատանքների արագ կատարմանը խոչընդոտողը Հայաստանի այս կառավարությունն է:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում: