Այս կարգի գործողություններ կատարելու համար ավելի «դուխ» է պետք, քան՝ մուրճով վազվզել ամբողջ հանրապետությունով

Այն, որ մեր գերիներին Ադրբեջանում դիտարկում են միայն որպես առևտրի առարկա և փաստացի վաճառում են մեզ տարատեսակ զիջումների դիմաց, դա ակնհայտ փաստ է, որը նույնիսկ բաց տեսախցիկների առջև հաստատեցին Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները, երբ օրեր առաջ ուղևորվում էին միասին իրենց կողմից օկուպացված Շուշի։

Սա հասկանելի է, քանզի ադրբեջանցու և թուրքի անասնական վերաբերմունքը դեպի հայեր կրում է խորքային և դարերից ի վեր եկած բնույթ։

Այս պարագայում ավելի կարևոր է, ոչ թե թուրքերի և ադրբեջանցիների վարքագիծը, այլ այն ակնհայտ փաստը, որ հայկական կողմը փաստացի ընդունել է թուրքերի կողմից առաջարկված բարբարոսական առևտրի կանոնները։

Ցավալին այն է, որ այս առևտրի կողմերից մեկը հանդիսացող փաշինյանական վարչակազմը «գնելով» մեր գերիներին տարատեսակ զիջումների դիմաց (օրինակ ականապատված տարածքների քարտեզների)՝ փաստացի ոչ թե խրախուսում է մեր տղերքի վերադարձը, այլ հակառակը՝ ստեղծում է մի իրավիճակ, երբ թուրքը խաղալով մեր տղերքի կյանքի հետ ստանալու է Հայաստանից ահռելի զիջումներ։

Ասեմ ավելին, այս առևտրի հիմնական վտանգը նրանում է, որ ադրբեջանցիների համար հեչ դժվարություն չի կայացնի պարբերաբար գերեվարել հայերին, որ այս «առևտուրը» շարունակելով ստանա Հայաստանից ավելի ցավոտ և սկզբունքային զիջումներ։

Կներեք, իսկ ի՞նչը կխանգարի թուրքերին դա անել։

Այդ ցեղերը իսպառ զրկված են յուրաքանչյուր բարոյական սահմաններից, երբ հարցը վերաբերում է հայերին։

Օրինակ՝ պատկերացրեք, որ սրանք վաղը կգերեվարեն մի քանի տասնյակ մարդ և մեր առաջ խնդիր կդնեն՝ իսպառ հրաժարվել Արցախի անկախությունից։ Որոշ ժամանակ անց կրկին կգերեվարեն ևս մի քանի մարդ և կպահանջեն, օրինակ՝ Սյունիքով դեպի Նախիջևան միջանցք։

Ասել եմ և կկրկնեմ, որ այն պահից, երբ մեր իշխանությունները մտան այս առևտրի տրամաբանության մեջ, այդ պահից սկսած մեր գերիների վերադարձի հարցը իսկույն դարձավ գրեթե անհնար։

Ինչպե՞ս կարելի է խուսափել ադրբեջանցիների այս անասնական վարքագծից և ինչպե՞ս ապահովագրվել հայերի հետագա առևանգումներից։

Շատ պարզ երկու քայլ․

Ա) Դադարել առևտուրը մեր տղերքի կյանքի շուրջ։

Բ) Անհապաղ ինքներս պետք է գերեվարենք մի քանի տասնյակ ադրբեջանցի և փոխանակենք՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։

Հակառակ դեպքում մենք մշտապես ունենալու ենք Բաքվում գերիներ և մշտապես ենթարկվելու ենք շանտաժի։

Այս տարբերակը միակն է, որ գերիների հարցը շուտափույթ լուծվի։

Սակայն, կարծում եմ, որ այս կարգի գործողություններ կատարելու համար ավելի «դուխ» է պետք, քան՝ մուրճով վազվզել ամբողջ Հանրապետությունով, սպառնալ ընդդիմախոսներին և վախեցնել հենց քո քաղաքացիներին «պողպատե մանդատով»։

Ապագա Կա՛… վայելե՛ք։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից