ԵԽ-ում պետք է կասեցվի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունը․ Նաիրա Զոհրաբյանը (տեսանյութ)

Ադրբեջանը շարունակում է չընդունել, որ գերեվարված անձինք ռազմագերիներ են և շարունակում է մեր ռազմագերիների դատավարությունը, որոնց առաջադրված են ծանրագույն մեղադրանքներ՝ նախատեսելով 14-20 տարի, իսկ որոշ դեպքերում նաև ցմահ ազատազրկում: ԱԺ-ում այս մասին ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը հայտնեց, որ վերջերս ԵԽ-ում երկար առանձնազրույց է ունեցել  Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սահմեդ Սեյիդովի հետ, որը շարունակում է չընդունել, որ իրենց մոտ ռազմագերիներ կան:

Զոհրաբյանը փոխանցեց Սեյիդովի խոսքը, ըստ որի՝ գերիների հարցը կքննարկվի, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության համաձայնագիրը և ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյան օկուպացված 75 %-ը:

Պատգամավորն առաջարկեց որպես պատժամիջոց քայլեր անել ԵԽ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները կասեցնելու ուղղությամբ:

«Եվրոպայի խորհրդում պետք է կասեցվի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունը: Նավալնու «պռիչոսկան» խառնվում է՝ Եվրոպայի խորհուրդը Ռուսաստանի հանդեպ պատժամիջոց է կիրառում, Ռուսաստանին զրկում է ձայնի իրավունքից: Կալանքներ պետք է դրվեն Ալիևի, նրա կլանի և ընտանիքի բանկային հաշիվների վրա: Դա մենք կարող ենք անել: Դիմում եմ խորհրդարանին՝ միասնական հայտարարությամբ, ուղերձով դիմել միջազգային կառույցներին և նշել կոնկրետ պատժամիջոցներ, այլապես շատ երկար ենք սպասելու մեր տղաներին»:

Մանրամասները՝ տեսանյութում