Լոռիում ձվի չափ կարկուտ է տեղացել (տեսանյութ)

Հունիսի 29-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում:

«Լոռի» հեռուստաընկերության փոխանցմամբ, այն մեծ վնասներ է հասցրել հատկապես մարզկենտրոն Վանաձորին մոտ Բազում և Քարաձոր գյուղերում:

Քարաձորում կարկուտը տևել է շուրջ 15 րոպե: Հավկիթի չափերով կարկտահատիկները մեծ վնասներ են հասցրել ցանքատարածություններին ու պտղատու ծառերին:

Կոտրվել են ընկուզենու ծառերի ճյուղեր: 

Մանրամասները՝ տեսանյութում