Խաղաղապահներն ապահովում են Մարտունու ջրատարի վերականգնման աշխատանքների անվտանգությունը

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում իրականացնում են հրադադարի ռեժիմի դիտարկման և սահմանազատման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրներ:

Մարտունու շրջանում՝ ռուս խաղաղապահների կողմից անվտանգությունն ապահովելիս, վերականգնման աշխատանքներ են տարվում ջրատարի անցկացման ուղղությամբ՝ մի քանի բնակավայրեր ջրով ապահովելու համար:

«Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպի Թաղավարդ բնակավայր, ինչպես նաև հարակից բնակավայրեր խողովակաշարի անցկացման անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Աշխատանքի ավարտից հետո բնակիչներին կտրամադրվի խմելու ջուր»:

Տեղի բնակիչները կապվել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ՝ աշխատանքի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, քանի որ ջրատարը և գազատարի երթուղին գտնվում են շփման գծի մոտակայքում: