Եթե հակամարտությունն ավարտված է, ինչո՞ւ է Ալիևը զինվորական համազգեստ կրում. Ռիչարդ Կոզլարիչ

Եթե ​​հակամարտությունն ավարտված է, ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահ Ալիևը զինվորական համազգեստ կրում: Թվիթերում նման հարց է հրապարակել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի այն հայտարարության, թե «Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, և Հայաստանը պետք է որոշի իր սահմանները Ադրբեջանի հետ»:

Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ Ալիևը հանդես էր եկել ադրբեջանական բանակի բարձրաստիճան ղեկավարության և մի խումբ զինծառայողների հետ հանդիպման ժամանակ։