Գործող իշխանությունները ցույց են տվել, որ անզոր են լուծել հայ ռազմագերիներին տուն վերադարձնելու հարցը

Հայ ռազմագերիների ցավոտ խնդիրը բարձրացվում է ՄԻԵԴ-ում՝Բաքվում պահվող հայ ռազմագերիները պետք է օր առաջ վերադառնան Հայաստան՝ դա են պահանջում նաև միջազգային կոնվենցիաները: Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներն օգտվում են 1949 թ. Ժնևի կոնվենցիաներով տվյալ անձանց համար սահմանված պաշտպանության երաշխիքներից։ Գործող իշխանությունները ցույց են տվել, որ անզոր են լուծելու հայ ռազմագերիներին տուն վերադարձնելու հարցը: Ադրբեջանը չի փոխելու իր քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի նկատմամբ՝անհրաժեշտ է միջազգային հանրության ճնշման գործադրում՝այդ թվում Մինսկի խմբի համանախագահների կողմից Բաքվի վրա, որպեսզի Ադրբեջանը կատարելով իր պարտավորությունները՝ վերադարձնի հայ ռազմագերիներին և նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր չհարուցի:

#Պատիվ_ունեմ

#Հայրենիք_ունեմ

#Արցախ_ունեմ

Լուսինե Ժամհարյանի ֆեյսբուքյան էջից