Գնդապետը զորամասի հրամանատարի պարտականությունները կկատարի մինչև հուլիսի 5-ը․ ՊՆ

Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանը, իր նկատմամբ նշանակված ծառայողական քննության ավարտին ներկայացել է զորամաս և շարունակում է կատարել հրամանատարի պարտականությունները, հայտնում ենք, որ ծառայողական քննությունը երկարացվել է առնվազն մինչև հուլիսի 5-ը, հետևաբար՝ գնդապետ Ա. Գևորգյանի՝ զորամասի հրամանատարի պարտականությունները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի՝ շարունակում են կասեցված մնալ մինչև ծառայողական քննության ավարտը։

ՀՀ ՊՆ