Դերասան Ջոզեֆ Գորդոն Լևիթն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Արցախի «Պապիկ-տատիկ» հուշարձանի լուսանկարը` հայերին խնդրելով մասնակցել իր նախագծին

Ամերիկացի դերասան, երգիչ, ռեժիսոր և ձեռներեց Ջոզեֆ Գորդոն Լևիթը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` խնդրելով Հայաստանի բնակիչներին ձայնագրել Around The World արտահայտությունը հայերեն և ուղարկել իրեն:

Ինչպես դերասանը նշել է, ձայնագրություններն անհրաժեշտ են ինքնատիպ նախագծի իրականացման համար: Դերասանը նախկինում այլ երկրներից ևս նույն արտահայտության ձայնագրությունն է խնդրել:

Գրառմանը կից ամերիկացին տեղադրել է Արցախի «Պապիկ-տատիկ» հուշարձանի լուսանկարը, ինչն առաջացրել է ադրբեջանցի օգտատերերի վրդովմունքը: