Օծվեց Եռաբլուր զինվորական պանթեոնի Սուրբ Վարդան մատուռի խաչքարը

Այսօր՝ օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ՝ Տեր Նավասարդ արք. Կճոյանի և ձեռամբ Տավուշի թեմի առաջնորդ՝ Տեր Բագրատ եպս. Գալստանյանի օծվեց Եռաբլուր զինվորական պանթեոնի Սուրբ Վարդան մատուռի խաչքարը։

ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության տեղեկացմամբ, արարողությանը ներկա էին ՀՀ Զու հոգեւոր առաջնորդ՝ Տեր Մովսես վրդ. Սարգսյանը, բարերար, քանդակագործ՝ Արմինե Սանթրոսյանը և այլք։ Միջոցառման ավարտին սրբազան հայրն աղոթք բարձրացրեց առ Աստված զոհված հերոսների հոգու հանգստության, հայրենյաց սահմանների անսասանության և գալիք հաղթանակների համար։