Արցախի նախագահի հրամանագրով մայոր Գեղամ Մեսրոպյանը արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի

Այսօր՝ հունիսի 27-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով մայոր Գեղամ Մեսրոպյանը արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Հայ սպան նման պարգևի արժանացել է արցախյան 44-օրյա պատերազմում ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար: