«Քայլ դեպի տուն» ծրագիրն ընթացքի մեջ է․ ՀՀ կառավարություն

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագիրն ընթացքի մեջ է:

Առաջին երեք օրերին 8 երկրից ժամանած 100 սփյուռքահայ պատանիները եղել են Մատենադարանում, Օշականում, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանում և Ծիծեռնակաբերդում, ինչպես նաև սկսել մայրենիի, հայրենաճանաչության, հայկական երգ ու պարի դասընթացները: