Այգեստանի համայնքապետին 1,5 ժամ մեկուսացրել են ընտրական գործընթացից՝ ասելով, որ ուղղորդում է ընտրողներին (տեսանյութ)

«15/17 տեղամասում ես վստահված անձ էի, հանգիստ հետևում էի ընտրությունների ընթացքին։ Ոստիկանները մոտեցան ինձ և ասացին, որ ահազանգ են ստացել, որ ես ուղղորդում եմ ընտրողներին»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը: Շարունակելով թեման՝ նշեց, որ կեղծ ահազանգի պատճառով իրեն մեկ և կես ժամ մեկուսացրել են ընտրական պրոցեսից և թույլ չեն տվել հետևել գործընթացին: Սոկրատ Հովսեփյանը պահանջ է ներկայացնում ոստիկանապետին՝ բացահայտել, թե ով է ահազանգողը:

 

Մանրամասն՝ տեսանյութում