Ադրբեջանը պետք է խուսափի թշնամանք, ատելություն սերմանելուց. Բորելը՝ «ռազմական պուրակի» մասին

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոզեպ Բորելը կարծում է՝ Ադրբեջանը «պետք է խուսափի թշնամանք ու ատելություն սերմանելուց»՝ անդրադառնալով Ադրբեջանում ստեղծված ռազմական ավարի «պուրակին»:

«Եվրամիության կարծիքով մարդկության պատմության ընկալման ընթացքում պետությունները պետք է չմոռանան մարդկային արժանապատվության և բարիդրացիական հարաբերությունների մասին և պետք է ձգտեն հաշտեցման խթանմանը և խուսափեն թշնամանք և ատելություն սերմանելուց»,- ասել է Բորելը: