Հադրութում ադրբեջանցիները «Երկաթե բռուցք» են տեղադրել

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքում ադրբեջանցիները կառուցել են «Հայրենական պատերազմի հուշահամալիր»։

Media.az-ի հաղորդմամբ, այս համալիրն իր մեջ ներառում է հուշատախտակ՝ զոհված ադրբեջանցիների անուններով և «Երկաթե բռունցք» հուշարձանը: