Մահացել է հեռուստահաղորդավար Գևորգ Եղիազարյանը

Մահացել է հեռուստահաղորդավար, հանդիսավար Գևորգ Եղիազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Հորիզոն» հեռուստաընկերության ֆեյսբուքյան  էջից։

«Սրտի խորը ցավով հայտնում ենք բոթը՝ կյանքից վաղաժամ հեռացել է բոլորիս կողմից սիրված հաղորդավար, մեր գործընկեր Գևորգ Եղիազարյանը: Նրա ընտանիքին, մտերիմներին ու նրա արվեստը գնահատող մարդկանց մեր խորը ցավակցություններն ենք հայտնում»,- ասված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Տևական ժամանակ Գևորգ Եղիազարյանն ապրում էր ԱՄՆ-ում: Նա մահացել է կաթվածից: