Ծեծկռտուք Մաստարայում. Փայտե ձողեր ու դանակ. Երեք տղամարդ կեսգիշերին տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 23-ին, կեսգիշերն անց, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած և պատռված վերքերով բուժօգնության են տեղափոխվել երեք տղամարդ։

Ոստիկանությունից հայտնում են, որ բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց, որ հունիսի 22-ին, ժամը 23-ի սահմաններում, նրանք Մաստարա գյուղում վիճաբանել են և մարմնական վնասվածքներ պատճառել իրար։ Հայտնաբերվել են դանակ ու փայտե ձողեր, որոնցով պատճառվել են մարմնական վնասվածքները։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։