Թուրքիայում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են. Ավստրիայի կանցլեր

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ԵՄ գագաթնաժողովից առաջ իր ելույթում անդրադարձել է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման խնդիրներին՝ նշելով, որ Թուրքիայում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են և դրանց վրա Եվրամիությունը չի կարող աչք փակել:

Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ ԵՄ-ը պետք է աջակցի այն երկրներին, որոնք ընդունում են փախստականներին:

«Մենք փախստականների հոսքը դեպի Եվրոպա կանխելու համար ցանկանում ենք, որ վերջիններս մնան հարևան երկրներում»,- ասել է Կուրցը: