Կասկած չկա, որ այս կապիտուլյանտին վռնդելուց հետո Սերժ Սարգսյանը հետ կբերի մեր նախկին կայուն, անվտանգ և զարգացող Հայաստանը

Ինչ խոսք, Սերժ Սարգսյանի BBC-ին տված այսօրվա հարցազրույցը ուներ առաջին հերթին գեոպոլիտիկ նշանակություն: Այն քաղաքական լրջագույն խոսք էր ինչը հետընտրական Հայաստանում թթվածնի նշանակություն ուներ:

Ի դեպ, իմ կարծիքով միայն երրորդ նախագահն է աշխարհաքաղաքական ասելիք բերում դաշտ, մնացածի մոտ միայն ներքաղաքական աղմուկ է:

Շատ կարևոր է, որ մարդիկ ընկալեն այն, ինչ կատարվեց և ինչպես նշել էի, նախորդ գրառմանս մեջ Սերժ Սարգսյանի խոսքը կարող է դառնալ ուղենիշ:

BBC-ին տված հարցազրույցում նախագահը ևս մեկ անգամ ներկայացնելով Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացի պատմությունը՝ անդրադարձավ կարևորագույն հարցերի, որոնք շատերին հանգիստ չեն տալիս և կրկին տարբեր շահարկումներ առիթ են դառնում

Կարևորը այն է, որ երբ մեկ տարի առաջ ասում էի Սերժ Սարգսյանի վերադարձը ամիսների հարց է մարդիկ հեգնում էին:

Այսօր երրորդ նախագահի գլխավորած կուսակցության`ՀՀԿ-ի և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության դաշինքը արդեն խորհրդարանում է , նախագահը պրագմատիկ, հանգիստ գալիս է`գուցե ոչ անձամբ ղեկավարելու, քանի որ նա դրա մասին արդեն ասել է, բայց իր թիմը անկասկած լինելու է հաջորդ իշխանությունը , կասկած չկա, որ այս կապիտուլյանտին վռնդելուց հետո Սերժ Սարգսյանը հետ կբերի մեր նախկին կայուն, անվտանգ և զարգացող Հայաստանը:

Հ.Գ Սերժ Սարգսյանի համար կարևորը Հայաստանն ու Արցախն են,ոչ թե գովազդվելը կամ միավորներ հավաքելը, դա եղել է 90-ականներին,իր նախագահության տարիներին և նաև այսօր:Ուղենիշը տրված է , մնում է հասկացողները հասկանան:

#Կինոն_նորա_սկսվում

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից