Վաղարշակ Հարությունյանը շուտով նոր պաշտոն կստանա. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակա­վոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը շուտով նոր պաշտո­նի կանցնի: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս կնշանակվի Անվտան­գության խորհրդի քարտուղար՝ Արմեն Գրիգորյանի փոխարեն:

Ըստ մեր աղ­բյուրի՝ սորոսականին Վաղարշակ Հա­րությունյանով փոխարինելուն նպաս­տել են ռուսները:

Ինչ վերաբերում է պաշտպանության նոր նախա­րարին, ապա ինչպես «Իրավունքն» է գրել, շրջանառվում է Սամվել Բաբայանի անունը՝ այդ պաշտոնին նշանակելու համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։