ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը վերադարձել է Մոսկվա

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը վերադարձել է Ռուսաստան՝ Ռուսաստանի հետ կանխատեսելի ու կայուն հարաբերությունների ակնկալիքով:

Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
«Ուրախ եմ Մոսկվա վերադառնալու համար՝ Ռուսաստանում ԱՄՆ արտաքին քաղաքական շահերը խթանելու համար ԱՄՆ դիվանագիտական առաքելության հուսալի և փորձառու թիմի հետ աշխատանքը շարունակելու համար: Ակնկալում եմ, որ մեր նպատակներին հասնելու համար կհամագործակցենք ՌԴ կառավարության մեր գործընկերների հետ»,- նշել է Ջոն Սալիվանը։