Վրաստանում հնդկական շտամի շրջանառությունն աճում է` արդեն 10- 20 տոկոս է

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, հնդկական շտամի շրջանառությունը Վրաստանում տատանվում է 10-20 տոկոսի սահմաններում: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Գամղրելիձեն նշում է, որ եվրոպական մի շարք երկրներում այսպես կոչված «դելտա շտամը» փոխարինում է բրիտանական շտամին, որը որոշ ժամանակ անց սպասվում է նաև Վրաստանում:

Ամիրան Գամղրելիձեի խոսքով, Վրաստանում լաբորատորիայում հաստատվել է հնդկական շտամի ևս 20 դեպք:

«Որքան ես գիտեմ, երկրում հաստատվել է «դելտա շտամի» 20 դեպք, բոլորը ներմուծված դեպքեր էին: «Դելտայի շտամի» շրջանառությունն աստիճանաբար աճում է՝ 10-20 տոկոսի սահմաններում: Եվրոպական մի շարք երկրներում այն ​​փոխարինում է բրիտանական շտամին, և ակնկալվում է, որ որոշակի ժամանակահատվածում դա կամաց-կամաց տեղի կունենա նաև այստեղ: Ուստի պետք է ձեռնարկվեն համապատասխան կանխարգելիչ միջոցառումները», – հայտարարել է Գամղրելիձեն: