Փաշինյանը հայ ժողովրդի ընտրությունը չէ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է վերլուծաբան, հասարակական գործիչ Մհեր Ղուշչյանը։

Վերլուծաբանի հետ խոսեցինք ընտրությունների արդյունքներից, որքանո՞վ էին դրանք կանխատեսելի և արդյո՞ք եղածը հայ ժողովրդի ընտրությունն էր։ Մհեր Ղուշչյանն ասաց, որ ինչպես ընտրությունները, այդպես էլ ընտրությունների արդյունքները մեզ պարտադրված էին դրսից, և անգամ եթե ամբողջ հայ ժողովուրդն իր քվեն չտար ՔՊ-ին, ապա իշխանական լծակների կիրառմամբ նրանք կկարողանային այդ ընտրությունները կեղծել և թվանկարչությամբ զբաղվել։

Խոսեցինք ընտրություններում երկրորդ և երրորդ տոկոսային մեծամասնություն հավաքած դաշինքների հնարավորությունների մասին։ Կվերցնե՞ն արդյոք նրանք իրենց տրված մանդատները և կմտնե՞ն խորհրդարան։ Մհեր Ղուշչյանն ասաց, որ եթե իրենք չվերցնեն այդ մանդատները, ապա իշխանություններն առանց նրանց կձևավորեն խորհրդարանը և իրենց հակադրվող լուրջ ուժեր այլևս չենք ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում