Ադրբեջանի զիված ուժերը Գեղարքունիքում մահվան սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների նկատմամբ

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը  հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքում մահվան սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների նկատմամբ։

«Իսպանացի լրագրողների թիմի նկատմամբ ադրբեջանական ուժերի կողմից մահվան սպառնալիքներ են հնչեցվել՝ իրենց դիրքերի մասին հաղորդելիս»,- թվիթերում հայտնում է կազմակերպությունը։

Նշվում է, որ սպառնալիքները հնչեցվել են Գեղարքունիքի մարզում գտնվող Ադրբեջանի հետ սահմանին մոտ:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ այս անընդունելի արարքը: