Երևանում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել (տեսանյութ)

Հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումները, ոստիկանության աջակցությամբ, միայն Աջափնյակում ապամոնտաժել են հինգ ինքնակամ շինություն:

«Բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ շինություններ են քանդվել նաև Էրեբունիում, Նոր Նորքում, Դավթաշենում: Մի շարք դեպքերում կառույցների սեփականատերերը ընդառաջ են գնում՝ սեփական միջոցներով քանդելով ապօրինի կառույցները:

Քաղաքը ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները շարունակվում են»,-նշել են քաղաքապետարանից: